Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է մրցանակի

Արգենտինայում գործող Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է Կորդաբայում ամենամյա «Jeronoma» մրցանակին, որը տրվում է ամեն տարի քաղաքում մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող անձանց եւ խմբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լիբերտադոր թատրոնում տեղի երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Արգենտինահայերին մրցանակը հանձնել է Կորդոբայի քաղաքապետ Ռաուլ Մեստրեն: Մրցանակների են արժանացել նաեւ Արգենտինայում հայտնի գրող Նելսոն Սպեչիան, նկարիչ Վիվիեն Պոզեբոն եւ այլն:

Կորդոբայում ամեն տարի տրվում է Jeronoma  մրցանակը՝ ի պատիվ քաղաքի հիմնադիր Ջերոնիմո Լուիս դե Կաբրերայի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է մրցանակի”

Leave a Reply

Your email address will not be published.