Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դաշնակահար Ռոնե Բոյսենի կատրամամբ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները

Արդեն երրորդ տարին է ինչ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքը այս անգամ ևս անկանկալ է պատրաստել երաժշտասերների համար: Ինչպես տեղեկացնում են  տուն-թանգարանի աշխատակազմից, այս  նախագիծը մինչև տարեվերջ կներկայացնի հետաքրքիր համերգային երեկոներ:

«Այս ծրագիրը տարբերվում է սովորական համերգային երեկոներից: Հանդիսատեսը հնարավորություն է ստանում շփվել երաժիշտ-կատարողի հետ: Կատարողները, ովքեր ներկայացնում են ստեղծագործություններ, կարող են նաև պատմել այս կամ այն գործի մասին: «Երաժշտական հինգշաբթի»-ն հնարավորություն է տալիս հանդիսատեսին համերգի ընդմիջման ժամանակ պտտվել թանգարանի ցուցասրահներով, այսինքն` մեկ տոմսով մարդիկ կարող են վայելել երաժշտություն և այցելել թանգարան»,-նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 10-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա «Նաղաշ» համույթը:

Իսկ նոյեմբերի 24-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը կլինի դաշնակահար Ռոնե Բոյսեն (Կանադա) և  կներկայացնի Բեթհովենի, Ռավելի և Խաչատրյանի ստեղծագործությունները:

Նշենք, որ այս տարի  դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-րդ հոբելյանը: Այդ առիթով կկազմակերպվի «Երկու ընկեր» խորագրով երեկո` նվիրված Ավետիսյանի և երգիչ Հովհաննես Բադալյանի ընկերությանը: Միջոցառմանը կմասնակցեն Պողոս Եղիազարը (վոկալ) և Նունե Մելիք-Վրթանեսյանը (դաշնամուր):

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed