Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է տեղադրվել

Ավստրալիայի Ուիլուբի քաղաքի «Beauchaur park» այգում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Հուշաքարի բացմանը ներկա են եղել Ուիլոուբիի քաղաքապետը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նազարյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նույն օրը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի եւ Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի միջեւ ատորագրվել է նաեւ բարեկամության համաձայնագիր: Երեւանի քաղաքապետարանն առաջին անգամ է համագործակցություն սկսում Ավստրալիայի քաղաքների հետ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է տեղադրվել”

Leave a Reply

Your email address will not be published.