Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան եպիսկոպոս Նաջարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Սրբազան հայրը, Ավստրալիայում Հայաստան-Սփյուռք գործակցության հանձնախմբի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գրետա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության և Ավստրալիայի հայ համայնքների խնդիրների մասին:

Սուրբ Հարություն եկեղեցում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը և Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը, դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը: Նրանց կատարումները ջերմորեն ընդունվեցի ավստրահայ հանդիսատեսի կողմից:

Խումբն այցելեց նաև հայկական ամենօրյա` «Արշակ և Սոֆի Գոլսթըն» և «Ալեքսանդր» վարժարանները: Նրանց համար շրջայց կազմակերպվեց դպրոցներում, աշակերտները ներկայացան փոքրիկ համերգային ծրագրով:

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը”

Leave a Reply

Your email address will not be published.