Աստղիկն ու Նարբեն ամուսնալուծվե՞լ են

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ դերասաններ Աստղիկ Ալավերդյանը և Նարբե Պողոսյանն ամուսնալուծվել են: Այսօր Աստղիկն իր ֆեյսբուքյան էջի միջոցով անդրադարձել է տարածված լուրին՝ անելով հետևյալ գրառումը.

«Ես չեմ հասկանում մեր հասարակությանը։ Պարտադիր պետք է ճամփորդությունից, ռեստորանում ընթրելիս, գնումների գնալիս, սուրճ խմելիս, ճաշ պատրաստելիս, մազերը հարդարելիս, նվերներ ստանալիս, վերելակ նստելիս ու էլի շատ բաներ անելիս նկարվենք ու տեղադրենք համացանց, որպեսզի հանգիստ լինեք, որ չենք բաժանվե՞լ։ Չէնք բաժանվելու ժողովու՛րդ, հույս չունենաք։ Ասեմ ավելին մենք որոշել ենք միասին ծերանալ»։

 

Նյութը` asekose.am-ի

Ներկայացվեց առանց խմբագրման

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed