«Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ռեկորդ է սահմանել՝ տոմսերի նախնական վաճառքից ստանալով 6,5 մլն դոլար

«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ էպիզոդը՝ «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմը, ռեկորդ է սահմանել՝ տոմսերի նախնական վաճառքից ստանալով ավելի քան 6,5 միլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն։

Այդ գումարը բացարձակ ռեկորդ է IMAX ցանցի համար, որը ցուցադրելու է ֆիլմի նոր էպիզոդը միայն Հյուսիսային Ամերիկայում 390 էկրաններին։

Նշվում է, որ նախկինում ոչ մի ֆիլմ չի կարողացել տոմսերի նախնական վաճառքում հավաքել 1 օրում 1 միլիոն դոլարից ավելի գումար։

Ավելի վաղ հրապարակվել էր «Աստղային պատերազմների» յոթերորդ էպիզոդի պաշտոնական թրեյլերը։

Երկու րոպեից փոքր-ինչ ավել տևողությամբ տեսանյութը հանդիսատեսին ծանոթացնում է ֆիլմի նոր հերոսների հետ՝ Ռեյայի, ում դերում հանդես է եկել Դեյզի Ռիդլին, և Ֆինի հետ, ում դերը կատարել է Ջոն Բոյեգը։ Տեսանյութում կան նաև ծանոթ կերպարներ՝ Հարիսոն Ֆորդի դերակատարմամբ Հան Սոլոն, Չուբական և արքայադուստր Լեան։

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 17-ին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ռեկորդ է սահմանել՝ տոմսերի նախնական վաճառքից ստանալով 6,5 մլն դոլար”

Leave a Reply

Your email address will not be published.