«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում

Մարկ Հեմիլը և «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մյուս գլխավոր դերակատարները ժամանել են Հյուսիսային Իռլանդիա` մասնակցելու ֆիլմի 8-րդ մասի նկարահանումներին:

Ինչպես հաղորդում է Euromag-ը` Հեմիլը, Դեյզի Ռիդլին և Ադամ Դրայվերն անցյալ ուրբաթ ժամանել են Բելֆաստի միջազգային օդանավակայան: Անտեղից դերասաններն ուղևորվել են Դոնեգոլ կոմսություն, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմտյան ափերին:

«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն անցկացվելու են Ատլանտյան լողափի գեղատեսիլ վայրում, որտեղ կանգնեցվում են ֆիլմի նկարահանումների համար անհրաժեշտ կառույցները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում”

Leave a Reply

Your email address will not be published.