«Աստիճանի էֆեկտ» կամ արդեն ուշ է

Ֆրանսերենում գոյություն ունի «աստիճանի էֆեկտ» կողչվող արտահայտություն: Ֆրանսերեն այն հնչում է որպես «էսպրի դէսկալյե» («Esprit d’Escalier»): Արտահայտությունը կիրառվում է այն դեպքում, երբ Դուք գտել եք այս կամ այն հարցին տալու ճիշտ պատասխանի տարբերակը, սակայն արդեն ուշ է: Օրինակ` եթե Ձեզ կոպտել են աշխատանքի վայրում, իսկ Դուք ուրիշների ուշադրության, շփոթմունքի կամ անհանգստության պատճառով չեք կարողացել արժանի պատասխան տալ, սակայն տանը ավելի հանգիստ միջավայրում գտել եք Ձեզ գոհացնող պատասխան տալու տարբերակը, Դուք ծանոթ եք «աստիճանի էֆեկտ» ասվածի հետ: «Աստիճանի էֆեկտի» առաջացման պատճառը սեփական պատասխանում թերանալու հետ կապված դժգոհությունն ու հարցի երկարատև վերլուծություններն են:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Աստիճանի էֆեկտ» կամ արդեն ուշ է”

Leave a Reply

Your email address will not be published.