Ապագան արդեն եկել է. Արթուր Ջանիբեկյան

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի եւ ТНТ հեռուստաալիքի գործադիր տնօրենը Adindex-ին տված հարցազրույցում ասել է, որ «հեռուստատեսությունը եւ համացանցը իրար մեջ են ինտեգրվում, ստեղծվում են տեսածառայություններ եւ հինգ տարի անց հեռուստատեսությունը հեռարձակելու է լիովին այլ կոնտենտ»:

«Շատ պրոդուկտներ ստեղծվելու են «այստեղ եւ հիմա» սպառելու համար: Եթե դուք, օրինակ, առավոտյան դիտում եք 7 րոպե տեւողությամբ որեւէ բան մետրոյում, ապա մենք արտադրելու ենք յոթ րոպե տեւողությամբ մի հեռուստասերիալ եւ այն եթեր կհեռարձակենք առավոտյան 08:30: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց եւ հասցնել սպառման ետեւից», – ասել է Արթուր Ջանիբեկյանը:

 

 

Աղբյուրը՝ mediamax.am

Նյութը՝  հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed