Անջելիան Ջոլին ֆիլմ կնկարահանի Կարմիր քխմերների մասին

Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին կնկարահանի խաղարկային լիամետրաժ ֆիլմ Կարմիր քխմերների ժամանակաշրջանի Կամբոջայի մասին։ Այս մասին դերասանուհին հայտնել է Հոլիվուդում տարածված հատուկ հայտարարությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախագծում Ջոլիի գործընկերը կլինի Netflix ընկերությունը։ Ֆիլմը, որի վրա Ջոլին աշխատում է ոչ միայն որպես ռեժիսոր, այլև որպես պրոդյուսեր, հիմնված է կամբոջացի գրող Լուն Ունի «Նախ նրանք սպանեցին իմ հայրիկին. Կամբոջայի դստերը հուշերը» գրքի վրա։ Հինգ տարեկան հասակում նրան տարել է Կարմիր քխմերների հրամանատարությունը և դաստիարակել որպես մարտական ստորաբաժանման մարտիկ։

«Ունի գիրքը խորը տպավորություն է թողել իմ վրա։ Այն թույլ է տվել ինձ հասկանալ, ինչպես են երեխաները վերապրում պատերազմը և ինչպես է դա ազդում նրանց հոգեբանության վրա։ Ես ուրախ եմ, որ կարող եմ այժմ նկարահանել ֆիլմ իմ համար այդքան կարևոր գրքի հիման վրա»,- ասել է Ջոլին։

Ֆիլմի սցենարը Ջոլին և Ուն միասին են գրում։ Ֆիլմը, հավանաբար, վարձույթում կհայտնվի 2016թ. կեսերին։

Կարմիր քխմերների կառավարությունը Կամբոջայում ղեկավարել է 1975-1979թթ.։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Անջելիան Ջոլին ֆիլմ կնկարահանի Կարմիր քխմերների մասին”

Leave a Reply

Your email address will not be published.