Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները. Վարդան Օսկանյան

«Սիվիլիթաս» հիմնադրամի հրատարակությամբ լույս է տեսել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները», այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից:

Վարդան Օսկանյանը նշում է, որ գրքում «Կյանքի ուղի» վերնագրի ներքո անդրադարձել է նաև իր կենսագրությանը: «Այդ գլուխը որոշեցի ներառել երկար մտորելուց հետո: Հաշվի առնելով, որ Հայաստանում չեմ ծնվել և մեծացել, անհրաժեշտ համարեցի, որ ընթերցողն իմանա երկրի պետական համակարգում ընդհանուր տասնյոթ տարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում տասը տարի աշխատած մարդու արմատների, կյանքի և կրթության մասին, հատկապես որ իմ գիտակցական կյանքի կարևոր մի շրջան 1970-ականներին որպես ուսանող անցկացրել եմ Հայաստանում:

Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի լայն հանրությանը, ուսանողներին, Հայաստանի նորագույն պատմությամբ հետաքրքրվողներին ու հաջորդ սերունդներին՝ մեր անկախության առաջին երկու տասնամյակների արտաքին քաղաքականության մասին առավել լայն պատկերացում ունենալու առումով»,– ասվում է գրառման մեջ:

Գիրքը շուտով կլինի գրախանութներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները. Վարդան Օսկանյան”

Leave a Reply

Your email address will not be published.