Այսօր ջազի միջազգային օրն է

Այսօր՝ ապրիլի 30-ին, աշխարհը տոնում է ջազի միջազգային օրը: Երաժշտական այս ժանրը ձեւավորվել է 9-րդ դարի վերջում՝ Նոր Օրլեանում: 1920-ական թվականներն անվանում էին ջազային դարաշրջան: Այս ժանրը ստեղծվել է աֆրոամերիկացիների կողմից, այդ պատճառով էլ այն իր մեջ պարունակում է աֆրիկյան մշակույթի էլեմենտներ:

Այսօր երաժշտության այս տեսակը զարգացած է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Տարիների ընթացքում ի հայտ են եկել ջազային նոր ժանրեր, ստեղծվել են նոր ոճեր՝ բլյուզ, ջազ-ռոք եւ այլն:

Այս ժանրի ամենահայտնի կատարողներից են Լուի Արմսթրոնգը, Նինա Սիմոնեն, Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիջերալդը, Էմի Ուայնհաուսը եւ այլք:

Ջազը սիրված ժանր է նաեւ երեւանցիների համար: Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ Հայկական ջազի ճանաչված ներկայացուցիչներն են Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլք:

 

 

Աղբյուրը՝ news.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed