Այսօր նշանավոր հայ ֆիդայի Աղբյուր Սերոբի հիշատակի օրն է

1899 թ. այսօրը մահացել է  հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Աղբյուր Սերոբ ՝  հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի:

Սերոբ Փաշա, Վարդանյան Սերոբ. ծնվել է   1864, գ. Սոխորդում (Բիթլիսի նահանգի Խլաթ գավառ) – մահացել 24.10(5.11). 1899, գյուղ Գելիեգուզանում(Սասունի գավառ):

ՀՀԴ կուսակցության անդամ: Խուսափելով թուրքական հետապնդումներից՝ 1891-ին անցել է Կստանդնուպոլիս, ապա՝ Ռումինիա, Բաթում, իսկ 1895-ին վերադարձել է Արևմտյան Հայաստան և իր կազմակերպած ֆիդայիների խմբով կռվել Բիթլիսում, Խլաթում ու Սասունում, պաշտպանել բազմաթիվ հայկական գյուղեր: Քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշեն գյուղի կռվից հետո ապաստանել է Սասունում: 1898-ի նոյեմբին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն մինչ վե-րահաս մահն իր զինակիցների հետ շարունակել է մարտը պաշարված Գելիեգուզանում: Այդ ընդհարման ժամանակ զոհվել են որդին, երկու եղբայրները, գերվել վիրավոր կինը՝ Սոսեն (տես Սոսե Մայրիկ): Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Նրա սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

 

Նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչության 
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed