Այսօր «Մայրիկ» ֆիլմի դերակատար Օմար Շարիֆի տարեդարձն է

Պատմության մեջ այս օրը` ապրիլի 10-ի,ն, 1932 թ.  ծնվել է Օմար Շարիֆը, եգիպտացի հանրաճանաչ դերասան («Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի»):

Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը Կլարա Շալհուբը լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի էր։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։

Դերասանի կարիերան սկսել է 1983 թվականից խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ’Թուլ, Ալեք Գինես), որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում:

Похожее изображение

Նրա մյուս ամենահայտնի դերերն են`

Ջոն Կոլորադո – «Մակենայի ոսկին», ռեժիսոր Ջեյ Լի Թոմպսոն, դերերում Գրեգորի Պեկ, Էլի Ուոլլակ, Լի Ջեյ Կոբբ

Յուրի Ժիվագո – «Դոկտոր Ժիվագո», ռեժիսոր Դևիդ Լին, դերերում Ռոդ Սթայգեր, Ջերալդին Չապլին, Ռալֆ Ռիչարդսոն

Նիկի Առնշտայն – «Ծիծաղելի աղջիկը», ռեժիսոր Ուիլյամ Ուայլեր, դերերում Բարբաբարա Սթրեյզենդ,

Սոհամ – «Հռոմեական կայսրության անկումը», ռեժիսոր Էնթոնի Մեն, դերերում Սոֆի Լորեն, Քրիստոֆեր Պլամմեր, Ալեք Գինես, Ջեյմս Մեյսոն:

Սիրված դերասանը նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։

Երեք անգամ արժանացել է  «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։

Մահացել է  2015թ. հուլիսի 10-ին` 83 տարեկանում:

 

 

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed