Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

2007 թ. այս օրը՝ հունվարի 19-ին, սպանվեց Հրանտ Դինքը, պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (ծն. 1954 թ.):

Հրանտի հիշատակի կապակցությամբ տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի մի քանի երկրներում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed