Այսօր Խոհարարի միջազգային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 20-ին իրենց մասնագիտական տոնն են նշում ամբողջ աշխարհի խոհարարները։ Խոհարարի միջազգային օրը սկսել է նշվել 2004-ին՝ Խոհարարական համայնքների համաշխարհային ասոցացիաների նախաձեռնությամբ։

Այդ կազմակերպությունը, ի դեպ, ոչ ավել ոչ պակաս, 8 մլն անդամ ունի՝ տարբեր երկրների խոհարարական մասնագիտությունների ներկայացուցիչներ։

Խոհարարի միջազգային օրվա առթիվ զանգվածային տոնակատարություններ են անցնում ավելի քան 70 երկրներում։ Տոնական միջոցառումներին խոհարարներից բացի մասնակցում են նաեւ իշխանությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ընկերությունների աշխատակիցներ ու իհարկե հանրային սննդի ձեռնարկությունների սեփականատերեր։ Ռեստորանատերերը խոհարարների մասնակցությամբ վարպետության մրցույթներ են կազմակերպում, նաեւ բազմաթիվ յուրօրինակ կերակրատեսակների համտեսումներ։

 

Նյութի աղբյուրը՝ Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed