Այսօր «Անգլուխ ձիավորը» վեպի հեղինակի հիշատակի օրն է

Անգլուխ ձիավորը

(համառոտ)

1865 

19-րդ դարի կեսեր: Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հարուստ հողատեր ՎուդլիՓոյնդեքսթերն իր որդու, դստեր և զարմիկի հետ Լուիզիանա նահանգից տեղափոխվում էՏեխաս նահանգի իր նոր տունը, որ կոչվում է Կասա-դել-Կորվո։

Ճանապարհին հայտնվում են խանձվածհարթավայրում, որտեղ  ծանոթանում են ձիաբույծ Մորիս Ջերալդի հետ,որն ապրում էր Ինջ ռազմական ամրոցի մոտակայքում: Օգնում է նորաբնակներին գտնել ճանապարհը:  Հպարտ Վուդլին իրենց փրկչինվերաբերում է հարգանքով, նրա որդին՝ Հենրին, իսկույն համակրում էնրան: Նրա քույրը՝ Լուիզան, առաջին հայացքից սիրահարվում էմուստանգերին: Միայն Փոյնդեքսթերի զարմիկը՝ պաշտոնաթողկապիտան Քասսիուս Քոլհաունը կասկածանքով և անգամ ատելությամբ է լցվում Ջերալդի նկատմամբ, քանի որ խանդում է Լուիզայի նկատմամբ, որի հետ ինքն է ուզում ամուսնանալ։

Շուտով տեղափոխության առիթով հողատերը կազմակերպում է մեծընդունելություն։ Այս ընդունելությանը մասնակցում է նաև ՄորիսՋերալդը, որը խոստացել էր երկու տասնյակ վայրի ձի հասցնել տանտիրոջը։ Իռլանդական ավանդույթի համաձայն՝ նա նվիրում էհազվագյուտ ու թանկարժեք մուստանգ Փոյնդեքստերի դստերը, որովավելի է գրգռում աղջկա զգացմունքը և Քոլհաունի ատելությունը։Վերջինս որոշում է ճանապարհից հեռացնել երիտասարդմուստանգերին։ Պլանավորելով Մորիսի սպանության հրեշային պլան՝նա որոշում է այն ի կատար ածել հաջորդ գիշեր, գյուղի բարում։ Նաիբրև թե միամտաբար հրում է իռլանդացուն, և ծագած վիճաբանությունըավարտվում է մենամարտով։ Քոլհաունը ողջ է մնում միայն Մորիսիմեծահոգության շնորհիվ։ Այսպիսով, հաղթելով այդ մենամարտում՝մուստանգերը վաստակում է տեղի բնակչության և ամրոցի սպաներիհարգանքը, ինչպես նաև ստիպում է պաշտոնաթող կապիտանին ոչ միայն ատել իրեն, այլև վախենալ։

Քոլհաունը շարունակում է մշակել Ջերալդին հեռացնելու նախագիծը: Վարձում է մարդասպան Միգուել Դիասին։ Դիասը իմանալով, որհնդկացիները որոշել են խախտել խաղաղությունը, ուրախությամբհամաձայնում է։

Քոլհաունը ականատես է լինում Ջերալդի և Լուիզայի իրիկնային հանդիպմանը և Հենրիին դրդում է պատժել իր քրոջը անարգող «սրիկային»: Հենրին վիճում է Ջերալդի հետ, սակայն քրոջ համոզումներին տեղի տալով ձի է նստում և գնում մուստանգերի ետևից նրա հետ հաշտվելու: Քոլհաունը մեկնում է Հենրիի և Ջերալդի ետևից:

Հաջորդ օրը պարզվում է, որ Հենրին անհետացել է: Տուն է գալիս նրա ձին, որի վրա արյան հետքեր կան: Կասկածում են, որ պատանու վրա հարձակվել են հնդկացիները: Որոնողական ջոկատը մեկնում է անտառ: Մայր մտնող արևի ֆոնի վրա մարդիկ տեսնում են անգլուխ ձիավորի: Նրա հետքը կորցնում են:  

Ջերալդի խրճիթ է այցելում որսորդ Զեբ Ստումպը՝ մուստանգերի ընկերը: Նա գալիս է ճիշտ պահին և փրկում է վիրավոր ընկերոջը յագուարի ճանկերից: Լուիզան նույնպես գալիս է խրճիթ, որտեղ բախվում է Ջերալդին անհույս սիրահարված Իսիդորայի հետ: Մարդիկ, գտնելով վիրավոր Ջերալդին, Քոլհաունի ցուցումներով մտադիր են Լինչի դատաստանի ենթարկել նրան: Լուիզային հաջողվում է խանգարել նրանց: Սակայն միայն որոշ ժամանակով: Կրքերը բորբոքվում են նոր ուժով և մուստանգերին մահ է սպասում: Բարեբախտաբար նորից հայտնվում է Զեբ Ստումպը, որը պահանջում է արդար դատ: Ինքը շարժվում է գիշերային դրամայի մասնակիցների հետքերով: Նրան հաջողվում է մոտիկից տեսնել անգլուխ ձիավորին և նա հասկանում է, որ դա Հենրին է:

Քոլհաունը խնդրում է Լուիզայի ձեռքը: Մերժում է ստանում: Քոլհաունը դատի ժամանակ պատմում է Լուիզայի իրիկնային հանդիպման մասին մուստանգերի հետ: Ինքը Ջերալդը պատմում է, որ Հենրիի հետ վեճից հետո նրանք հանդիպել են անտառում, հաշտվել են և փոխանակվել թիկնոցներով ու գլխարկներով: Հենրին վերադառնում է տուն, իսկ Ջերալդը որոշում է գիշերել անտառում: Հանկարծ լսում է կրակոց: Առավոտյան նա հայտնաբերում է Հենրիի գլխատված դիակը: Իր ձիով փորձում է տուն հասցնել դիակը, սակայն գլխով ծառի հարվածելով ընկնում է ձիուց, իսկ ձին անգլուխ Հենրիի հետ փախչում է:

Հայտնվում է Զեբ Ստումպը, որը բերում է անգլուխ ձիավորին և Քոլհաունին: Նկատել է, որ Քոլհաունը փորձում է որսալ անգլուխ ձիավորին և ազատվել հանցանշաններից: Այդպես հասկացել է, որ Քոլհաունն է մարդասպանը: Դիակից դուրս են բերում գնդակը, որի վրա Քոլհաունի անվան տառերն են: Քոլհաունը փորձում է փախչել, սակայն մուստանգերը բռնում է նրան: Քոլհաունը խոստովանում է, որ ինքն է սպանել Հենրիին: Խավար անտառում նա մտածում էր, թե կրակում է Ջերալդի վրա: Դատավճիռը լսելու ընթացքում Քոլհաունին հաջողվում է կրակել Ջերալդի վրա, սակայն Լուիզայի նվիրած մեդալյոնը փրկում է իռլանդացուն: Քոլհաունը կրակում է ինքն իր քունքին:

Պարզվում է, որ Ջերալդը հարուստ ժառանգություն է ստացել: Դա թույլ է տալիս նրան ամուսնանալ Լուիզայի հետ: Նա գնում է Քոլհաունի ժառանգորդից Կասա-դել Կորվոն (որը իրականում պատկանում էր Քոլհաունին): Տաս տարի անց նա և Լուիզան ունեն արդեն վեց զավակ:

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed