«Այն նույն կանաչ ծառը». Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրվում

Բուենոս Այրեսի «Կիրշներ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 14-ին կցուցադրվի արգենտինացի վիպասան և սցենարիստ  Կլաուդիա Պինյեյրայի «Այն նույն կանաչ ծառը» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

«Այն նույն կանաչ ծառը» համեմատականներ է տանում Հայոց ցեղասպանության և Արգենտինայում վերջին բռնապետության ռեժիմի  միջև:

Ներկայացումը պատմում է հայ ժողովրդի և արգենտինական հասարակության հանուն արդարության պայքարի մասին, որոնք երկուսն էլ ցեղասպանության զոհ են դարձել պատմության տարբեր փուլերում: Ստեղծագործության հիմքում որոշակիորեն ընկած են  արգենտինահայ տատիկի հիշողություններ:

Ներկայացումը կյանքի է կոչվել «Լուիզա Համբարյան» հիմնադրամի ջանքերով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Այն նույն կանաչ ծառը». Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրվում”

Leave a Reply

Your email address will not be published.