Ամփոփում ենք տարին. ՀՀ մշակույթի նախարարություն

Աննախադեպ առաջընթաց հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքներն ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում։ Ի թիվս մի շարք գործոնների, դրան նպաստել են ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումն ու աննախադեպ մասնավոր ներդրումները:

Կրկնապատկվել ու բազմապատկվել է հանդիսատեսի, այցելուների թիվը.Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը միայն մեկ ամսում 15 հազար այցելու ունեցավ:

Մշակութային ամենատարբեր հարթակներում տեսանելի դարձան անսովորն ու հետաքրքիր նորը, այդ թվում՝ Գրատնակ, Գրաբուս, Գրատպության թանգարան, Գրքի երևանյան առաջին փառատոն, Համահայկական նվագախումբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երևանյան բացառիկ համերգով: Բազմաթիվ պրեմիերաներ, միջազգային փառատոններ, համերգային մեծ նախագծեր՝ «Քեզ համար Ազնավուր», «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ», Ազգային երաժշտական «Ծիծեռնակ» մրցանակաբաշխություն և այլն:
Աննախադեպ խոշորածավալ ելույթներ Ռուսաստանում՝ «Հայաստանի մշակույթի օրեր»- ի շրջանակում:

Մասնակցություն Վենետիկի բիենալեին, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» բացառիկ ցուցահանդես Թեհրանի ազգային թանգարանում: Միանգամայն նոր իրավիճակ Դսեղի՝ Թումանյանի տուն-թանգարանում:

2017-ին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվեց դեպի մարզեր:

426 «Մշակութային կանգառ», 200 կինոդիտում՝ Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում:

«ԱրԱր» ծրագիր՝ միտված մարզերում տեղացի շնորհալիների բացահայտմանն ու ուսուցմանը…
Այս ամենը մշակույթի նախարարության միայն 2017-ի առաջին ինն ամիսների ձեռքբերումներն են:
Կարևորագույն ձեռքբերումների մասին՝ առաջիկայում…

 

ՀՀ ՄՆ մամուլի ծառայություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed