ԱՄՆ-ում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանն աջակցող ստորագրահավաք է սկսվել

Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման հարցով զբաղվողները կոչ են արել տեղի հայ համայնքին աջակցել պատմական նախագծին ու մասնակցել նոր ներկայացված առցանց ստորագրահավաքին:

Խնդրագրի կայքում կոչ է արվում աջակցել նախագծին, բարձրաձայնել այդ մասին սոցկայքերում, կիսվել ընկերների հետ ու սեփական լուման ներդնել մշակութային, կրթական և ներշնչանքի կենտրոն կառուցելու հարցում:

Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:

Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:

 Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ:

Հայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդությամբ թանգարանի կառուցման համար հավաքվել էր 3 մլն դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեկ միլիոն դոլար էր հատկացրել նախագծի իրականացմանը:

https://www.youtube.com/watch?v=TCyx_TtGw5k
Նյութը` tert.am-ի
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed