ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տորթերի դիզայերը հայուհի Ֆլորա Աղաբաբյանն է

 

Ֆլորա Աղաբաբյանն աշխարհահռչակ ավագ հրուշակագործ, տոնական տորթերի դիզայներ է: Նրա աշխատանքները մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային աստղերի շրջանում: Նրանց թվում եմ Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, Մայքլ Ջորդանը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը  ուրիշներ:

Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երեւանում: Մանուկ հասակում զբաղվել է պարով, այնուհետեւ ընդունվել է թատերական ինստիտուտ, որից հետո սկսել է խոհարարություն սովորել: 16 տարեկանից հետաքրքրվել է տորթերի պատրաստմամբ եւ դիզայնով:

Աշխարհի լավագույն ավագ հրուշակագործներից մեկը դառնալու երազանքը նա կարողացել է իրականացնել ԱՄՆ-ում: Նախ մեկնել է Գլենդեյլ եւ փորձել է աշխատանք գտնել տեղի հայերին պատկանող հրուշակեղենի արտադրամասերում: Մի շարք անհաջող փորձերից հետո որոշել է տեղափոխվել Լոս Անջելես: Այնտեղ աշխատանքի է ընդունվել իրանահայերի մոտ:

«Սկզբում աշխատում էի օրական 20 ժամ առանց ընդմիջումների: Այդպես շարունակվեց մինչեւ առաջարկ ստացա «Bellagio Hotel in Paradise»-ում աշխատող ծագումով ֆրանսիացի հայտնի հրուշակագործի կողմից: Մեր հանդիպման ժամանակ նա ինձ խնդրեց տորթ պատրաստել: Ես պատրաստեցի, նա հավանեց աշխատանքս եւ խոստացավ օգնել: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին մի քանի տեղերից: Ես հաջողությամբ անցա բոլոր հարցազրույցները, սակայն ընտրությունս կանգ առավ «Wynn» հյուրանոց-խաղատան վրա, որտեղ մինչեւ հիմա աշխատում են»,- պատմել է Ֆլորան:

Ֆլորա Աղաբաբյանն այժմ զբաղվում է բացառապես տորթերի դիզայնով: Նա միջազգային մրցույթներում բազմաթիվ մրցանակներ է ստացել: Այդ թվում հաղթել է 2011 թվականի հարսանյաց տորթերի համաշխարհային մրցույթում: Նրա ձեւավորած տորթերի նվազագույն արժեքը 25 հազար դոլար է:

 

Նյութը հրապարակվել է առանց խմբագրման

Աղբյուրը՝  armtimes.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed