Կգործի շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա  ՍԻՆԵՄԱ կենտրոնի բացումը՝  Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փ., 15/4   հսցեում:

Բացման արարողությանը կմասնակցի  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը ( The Center of INdustry, Education & Motion Arts) պատրաստելու է կինոյի և հեռուստատեսային մասնագետներ, մատուցելու է կինո և հեռուստատեսային արտադրական ծառայություններ։
Կենտրոնում գործելու է ACTION կինոդպրոցը, որի նպատակը պրոդյուսերների, ռեժիսորների, սցենարիստների պակասը Հայաստանի կինոարտադրության և հեռուստատեսային ոլորտներում լրացնելն է։ Կենտրոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի փոխանցմամբ, նախարար Արմեն Ամիրյանն իր այս նախագծի ոգեշնչողներից է. « Ամիրյանի աջակցությունը բացեց մեր ծրագրի երկրորդ շնչառությունը»։

Բացի ՀՀ մշակույթի նախարարությունից, ՍԻՆԵՄԱ կենտրոնի գործընկերն ու աջակիցն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, «Թեքնոլոջի ընդ Սայընս Դայնամիքս» ընկերությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Նոր Նորքի թաղապետարանը։

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed