Ամերիկայի Հայկական թանգարանում կկայանա լուսանկարիչ Հրայր Բազեի գրքի շնորհանդեսը

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Ամերիկայի Հայկական թանգարանում հուլիսի 30-ին կկայանա կանադահայ հայտնի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի գրքի շնորհանդեսը: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն:

«100: 1915-2015» վերնագրով նրա վերջին աշխատանքը ներառում է ավելի քան 1.000 լուսանկար՝ ներկայացնելով հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը ծաղկում է ապրում: Գրքում անդրադարձ կա հայկական թագավորությունների զարգացմանն ու անկմանը, հայ համայնքների կյանքին եւ հայերի այժմյան դրությանը:

Հրայր Բազեն արվեստի եւ լուսանկարչության մասին եւս 12 գիրք ունի: Ավելի քան 40-ամյա աշխատանքի գագաթնակետը դարձած նրա վերջին գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ամերիկայի Հայկական թանգարանում կկայանա լուսանկարիչ Հրայր Բազեի գրքի շնորհանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.