Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է. Մայր Թերեզա

Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն ևւ սիրեք ձեր ընտանիքը։

Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք։

Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին։

Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում։

Ընտանիք ստղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել և ներել սովորել։

Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ։

Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։

Բացարձակապես պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել փոքր գործեր, բայց մեծ սիրով։

Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը։

Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինեն, բայց դրանց արձագանքն անսահման է։

Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։

Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում։

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք՝ ամրապնդվենք, ոչ թե հուսահատվենք։

Տարածեք սերն ամենուր, որտեղ էլ գտնվեք, առաջին հերթին՝ սեփական տանը։

Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչեք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության։

Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed