Աճուրդի է հանվել Մարսել Պրուստի անձնական արխիվը. РИА Новости

 Աճուրդի է հանվել ֆրանսիացի հայտնի գրող Մարսել Պրուստի լուսանկարները, անձնական նամակները և մի շարք չհրապարակված ձեռագրեր՝  Փարիզում անցկացված Sotheby’s-ի   ժամանակ և արխիվը վաճառվել են 1.2 եվրոյով. այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամաբ՝ գրողի անձնական հավաքածուն վաճառքի է դրել նրա բարեկամուհին` 41-ամյա Պատրիցիա Մանթ-Պրուստը:

Աճուրդի կազմակերպիչները նրա հավաքածուն  գնահատել 520-700.000 եվրո: Աճուրդի գլխավոր նմուշներից է եղել «պաստառը», որը կապված է նրա գրքերից մեկի հետ: Մասնագետներն այն գնահատել են 20-25.000 եվրո: «Պաստառն» իրենից ներկայացնում է մեծ թուղթ, որը կազմված է սոսնձված ձեռագրերի մասնիկներից և թղթերից:

Նախքան աճուրդը՝ տվյալ նմուշի մասին հայտնի չի եղել: Նշվում է, որ այն վաճառվել է 111.000 եվրոյով և դարձել է ամենաթանկ իրը հավաքածուից:

Աճուրդում ներկայացվել է նաև  հայտնի լուսանկար, որում 17-ամյա հեղինակը կանգնած է` ոտքն առջև մեկնած, որի  հակառակ կողմում Պրուստի սիրեկանի գրառումն է` «Իմ սիրելի Մարսելին»:

Լուսանկարը վաճառվել է 10.600 եվրոյով:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed