Աղթամար կղզում նոր նավամատույց է կառուցվել

Թուրքական «Haberler» լրատվականը հաղորդում է, որ Վանա լճի Աղթամար կղզում  4 մետր լայնությամբ և  50 մետր երկարությամբ նոր նավամատույց է կառուցվել: Այն կղզում եղած թվով 3-րդ նավամատույցն է։

Աղբյուրը հայտնում է նաև, որ  կղզում գտնվող հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցի  այցելող զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հատկապես ամռան ամիսներին առաջացել էր 3-րդ նավամատույցի անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով: Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրում է անցկացնել կրոնական արարողություն:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed