«Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները». Տիգրան Ձիթողցյան

Հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերթական գլուխգործոցի լուսանկարը՝ գրելով. «Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները»։

Նյու Յորքի երեսունիննամյա  հայ նկարիչը մեծ ճանաչում է ձեռք բերել կանացի գերիրական դիմանկարների շնորհիվ. նա գրել է, որ այս կադրը ֆիքսվել է իր մասին վավերագրական նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Նկարիչը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։

2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed