Ակնկալվում է, որ այս ծրագիրը դրական  ազդեցություն է ունենալու Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա. նոր ձևաչափ, նոր մշակույթ տուրիզմի ոլորտում

Մարտի 22-ին Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում տեղի է ունեցել «Սերտուր II ՓՄՁ-ների  կառավարման բարելավում» ծրագրի առաջին կոնֆերանսը, որտեղ հրավիրված են եղել  զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ներ ՀՀ-ն բոլոր մարզերից, հատուկ դասընթացների մասնակցած՝ զբոսաշրջության կառավարման բարելավման փորձագետներ, լրատվամիջոցներ և զբոսաշրջության զարգացմանը նպաստող այլ մասնագետներ: Այս կոնֆերանսի ընթացքում  «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի տնօրեն Անահիտ Ղազանչյանը ներկայացրել է ծրագրի նկարագրությունն ու բոլոր մանրամասները: Ծրագրի ընդհանուր ներկայացման ավարտից հետո բոլոր ներկա գտնվող ՓՄՁ-ի ներկայացուցիչներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու քննարկել ծրագրի հետագա քայլերը:

«Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի տնօրեն՝ Անահիտ Ղազանչյանը նշեց․  «Ակնկալվում է, որ այս ծրագիրը դրական  ազդեցություն է ունենալու Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Թիրախային խումբ հանդիսացող ՓՄՁ-ն այս ծրագրի շնորհիվ բարելավելու են իրենց կառավարման հմտությունները և հետագայում հանդես են գալու, որպես ոլորտի հաջողված օրինակներ: Հայաստանում ՓՄՁ-ն աշխատում են բնազդաբար, այսինքն առանց որևէ գիտական հիմնավորման, ինչը վկայում է ոլորտում առկա խնդրի մասին: Մենք առաջարկում ենք այս ծրագրի շնորհիվ անցում կատարել բնազդային կառավարումից դեպի գիտականորեն փաստարկված կառավարման նոր մոդելի: Այդ վերոնշյալ կառավարման մոդելը մշակվել է ծրագրի գործընկեր՝ Հունաստանի Մասնագիտական Պալատ-Մակեդոնիայի Արևելյան Մասնաճյուղ ՀԿթյան կողմից և թարգմանվել է նաև հայերեն»:

«Սերտուր II ՓՄՁ-ների  կառավարման բարելավում»  ծրագրի հիմնական գաղափարն ուղղված է ՓՄՁ-ների աշխատակիցների նոր գործիքների, հմտությունների,  մրցունակ և ժամանակակից կառավարման, նոր մեթոդների մշակմանը և պրակտիկ կիրառմանը:

Նշենք՝ ծրագրի փորձագետների ցանկը, կառավարման գործիքները,  ուսումնական փաթեթը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ողջ հարթակը տեղակայվելու են ծրագրի կայքում և հասանելի են լինելու բոլորին:

«Սերտուր II ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագրի միջսահմանային համագործակցությունը հիմնված է՝ միացյալ ուժերի, ընդհանուր նպատակի իրականացման, աշխատանքային թիմի և ֆինանսավորման վրա: Ծրագրի գործընկեր երկրներն են՝ Հայաստան, Ուկրաինա, Թուրքիա, Հունաստան և Ռումինիա:

Այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Այս փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ՀԿ-ը և այն ոչ մի դեպքում չի կարող համարվել Եվրամիության տեսակետի արտացոլում:

 

Անդրադարձը՝ Ք. Սարգսյան

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

April 2019
M T W T F S S
« Mar    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930