«Ախթամար» լեգենդի նոր մեկնաբանությունը՝ սառույցի վրա

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կկայանա  սիրված ու առասպելական սիրո պատմության սառցե ներկայացումը: Հայկական հնագույն «Ախթամար» լեգենդի հիման վրա սառցե շոուի պրեմիերան տեղի կունենա ռուս Արտիստների մեկնաբանությամբ: Այս մասին փոխանցում է Yerkir.am-ը:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը: Երաժշտության հեղինակը  կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, պարուսույց- բեմադրիչը՝ Նիկիտա Միխայլովը: Ընդհանուր առմամբ, ներկայացման վրա աշխատել է ավելի քան 200 մասնագետ: Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի:

Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք  կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները, իսկ հերոսների զգեստները ստեղծելիս 10 հոգանոց ստեղծագործական խումբը ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ, ուսումնասիրել է հայկական պատմական նյութեր, իհարկե, օգտագործվել են նաև ժամանակակից տարրեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed