Ալ Պաչինոյի մասնակցությամբ Misconduct քննադատներն բացասական են գնահատել. РИА Новости

Օսկարակիր դերասաններ Ալ Պաչինոյի և Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ թրիլերը բրիտանական վարձույթում հանգստյան օրերի ընթացքում ընդամենը 97 ֆունտ սթերլինգ է հավաքել, գրում է РИА Новости-ն:
Տեղեկության համաձայն՝  Misconduct ֆիլմը ցուցադրվել է 5 կինոթատրոններում, որոնցից  յուրաքանչյուրում եկամուտը կազմել է միջինը 19.4 ֆունտ: Միջին հաշվարկով՝ ֆիլմը յուրաքանչյուր կինոթատրոնում դիտել է 4 մարդ:

Քննադատներն ընդհանուր առմամբ ֆիլմը բացասական են գնահատել:

«Այդ ֆիլմը կարելի է ցուցադրել կինոդպրոցներում՝ որպես օրինակ, թե ինչպես չի կարելի նկարահանել ֆիլմեր»,- ասել է Observer ամսագրի փորձագետ Վենդի Այդը:
Ֆիլմի բյուջեն կազմել է 11 մլն դոլար: Վարձույթում լավ եկամտի ցուցանիշներին չի նպաստել նաև այն, որ կինոթատրոնները տեղակայված են Մեծ Բրիտանիայի հեռավոր շրջաններում, բացի այդ, ֆիլմը միաժամանակ դուրս է եկել և՛ կինոթատրոններում, և՛ համացանցում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed