«Ազգային խոհանոց» թեմային նվիրված առաջին նամականիշը

Օրեր առաջ  մարվել և շրջանառության մեջ է դրվել «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց» թեմային նվիրված 1 նամականիշ, հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նամականիշը մարել են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:

Նամականիշի վրա պատկերված է հին հայկական ավանդական տոնական կերակուր «Թելբաց Կուբաթի»-ն (խմորի մեջ պատրաստած ձուկ բանջարեղենով):

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed