«Ազատությունն այլընտրանք չունի». գեղանկարչական ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Օրեր առաջ՝ դեկտեմբերի2-ին, «Թեքեյան կենտրոն»-ում բացվել է ՀՀ և ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են   Արցախից նկարիչներ՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի գործերը և քանդակագործներ Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի՝ շուրջ  60 աշխատանք:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ցուցահնդեսի մասնակիցներից, արվեստագետներ և արվեստասերներ:

Նշենք, որ ծրագիրը իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի և ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, բարեգործական է. ցուցանմուշների վաճառքից գոյացած ողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

 

 

 

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed