Ադրբեջանը փոփոխություններ կկատարի «Եվրատեսիլ»-ի համար նախատեսված երգում

Հասարակության կարծիքով`երգի նախնական տարբերակով Ադրբեջանը չի հայտնվի «Եվրատեսիլ»-ի նույնիսկ լավագույն տասնյակում:

Այսել Մամեդովայի երգը կփոփոխեն սոցցանցերում ծագած քննադատության պատճառով։ Երգի բրիտանացի պրոդյուսերը որոշել է փոխել «X my heart» ստեղծագործության սկզբնամասը և ավելի էլեկտրոնային դարձնել։

Ինչպես նշվում է, երգի վրա աշխատել են Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Շվեդիայի, Կիպրոսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

 

Նյութը` 1in.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed