"Մենք մեր մասին" ամսագիրը հիմնադրվել է 2004թ.-ի հոկտեմբերին: Առաջին համարը լույս է տեսել 2005թ. հունվար ամսին: Ամսագրի հիմնադիրն է Պավել Սարգսյանը:
"Մենք մեր մասին" -ն իր ուղղվածությամբ մշակութային է, մենք շեշտը դնում ենք ազգային արժեքների ու նկարագրի պահպանման վրա, ներկայացնում մշակույթն իր բազում ճյուղերով, անդրադառնում պատմության քառուղիներից անհայտ կամ գաղտնի մնացած իրադարձությունների, նշանավոր անձանց, նաև մերօրյա տաղանդավոր երիտասարդներին, հատուկ ուշադրություն է դարձվում սփյուռքին:
|
"Մենք մեր մասին" ամսագիրը ներկայացնում է "Մենք, մեր Հայաստանը" խորագրով լուսանկարների շարք, որի նպատակն է ցույց տալ, ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերին, ներկայացնել հայի կերպարն ու կենցաղը:
Դուք կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարի օգտին, ամսվա լավագույն լուսանկարը ընտրվում է ձեր քվեարկությամբ:
Այն լուսանկարիչները, ովքեր ունեն այս թեմայի շուրջ լուսանկարներ, և ցանկանում են դրանք տեսնել մեր կայքում կարող են ուղարկել` info@menq.org:
|
"Մենք մեր մասին" ամսագիրը կազմակերպում է մի շարք միջոցառումներ` մշակութային և ժամանցային, որոնք մի հարկի տակ են հավաքում հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, երիտասարդների, ակումբային կյանքի սիրահարների:
Ամեն տարի կազմակերպվում է նաև "Լավագույն համագործակցություն" խորագրով մրցանակաբաշխությունը:
Իսկ տարին երկու անգամ` գարնանը և աշնանը կազմակերպվում է ՀՀ բանկերի միջև մինի-ֆուտբոլի սիրողական առաջնություն:
|
| «Մենք մեր մասին» ամսագրի կողմից արված ֆոտոսեսիաների շարք |
![]() |
![]() |
|